Շնորհավորական
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Չինաստանի Նախագահ Սի Ծինփինին՝ 60-ամյակի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինին՝ ծննդյան 60-ամյա հոբելյանի կապակցությամբ:
«Հայաստանը մեծապես արժևորում է Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների և տարբեր բնագավառներում սերտ համագործակցության կայուն և հետևողական ամրապնդումն ու խորացումը, ինչը բխում է մեր երկրների և ժողովուրդների կենսական շահերից:
Լիահույս եմ, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք անձամբ քննարկելու հայ-չինական միջպետական հարաբերությունների խորացման և միջազգային ասպարեզում համագործակցության ամրապնդման հարցերը՝ դրանք մակարդակն էլ ավելի բարձրացնելու նպատակով:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նորանոր աշխատանքային հաջողություններ՝ ի բարօրություն Չինաստանի բարեկամ ժողովրդի»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: