Լրատվություն
Շնորհավորական
15
04, 2013
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի ԱԺ պատգամավոր Ժաննա Գալստյանին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր, արցախյան պայքարի առաջամարտիկ Ժաննա Գալստյանին՝ ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ:
«Հարգելի տիկին Գալստյան,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ:
Թե՛ հարազատ թատրոնի բեմին, թե՛ քաղաքական հարթակում, թե՛ Ղարաբաղի ազատագրական պայքարի առաջին շարքերում Դուք եղաք հայուհու, արտիստի, քաղաքացու և մտավորականի օրինակ:
Արվեստագետի և գործչի Ձեր կենսագրությունը անբաժանելի է Արցախի ու նրա վերելքի կենսագրությունից:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ Ձեր շնորհակալ գործունեության մեջ»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում: