11
04, 2013

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Ա. Աթաբեկյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել քանոնահարուհի, ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Անժելա Աթաբեկյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ:

Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Անժելա Աթաբեկյանի ավանդը հայ երաժշտարվեստի զարգացման գործում, ում տաղանդը փայլել է Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլում՝ որպես մենակատար և ինքնատիպ քանոնահարուհի:

Վաստակաշատ արվեստագետին Սերժ Սարգսյանը մաղթել է առողջություն և հաջողություններ ստեղծագործական և մանկավարժական գործունեության մեջ:

 

← Վերադառնալ