10
03, 2013

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել Էլդա Գրինին՝ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել արձակագիր, հոգեբան Էլդա Գրինին՝ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Սիրելի Էլդա Գրին,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ: Ձեր գրական ստեղծագործությունները ջերմորեն են ընդունվել մեր ընթերցող հասարակության կողմից, իսկ Ձեր գիտական ու մանկավարժական գործունեությունը արժեքավոր ներդրում է մեր գիտության մեջ և հասարակական կյանքում:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանիկ կյանք և նոր հաջողություններ Ձեր գործունեության մեջ»,-ասված է Նախագահի շնորհավորական հեռագրում:

 

 

← Վերադառնալ