Լրատվություն
Շնորհավորական
21
12, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին՝ ծննդյան 45-րդ տարեդարձի առթիվ:
«Մեր երկրների միջև ավանդական անկեղծ և բարեկամական երկխոսությունը, փոխշահավետ գործընկերությունն ու բազմաոլորտ համագործակցությունը բխում են մեր ժողովուրդների՝ հազարամյակներով թրծված բարիդրացիական հարաբերություններից: Լիահույս եմ, որ մեր իշխանությունների ջանքերով դրանք կընդլայնվեն և կխորանան՝ ի փառս Հայաստանի և Վրաստանի հզորացման ու պայծառ ապագայի:
Մեծարգո պարոն Նախագահ, ևս մեկ անգամ սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր ընտանիքին, մաղթում քաջառողջություն, բարօրություն և հետագա հաջողություններ»,-ասված է Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքում: