26
05, 2012

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին

ՀՀ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության և անձամբ իր անունից շնորհավորել է ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ ընտրվելու կապակցությամբ, հաջողություններ մաղթել նրան՝ պետական և կուսակցական գործունեության մեջ:

← Վերադառնալ