Շնորհավորական
Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի եզդիական համայնքին՝ Մալաքե Թաուսի կապակցությամբ
Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի եզդիական համայնքին Նոր տարվա` Մալաքե Թաուսի կապակցությամբ:
Ժողովրդական այս պայծառ տոնը գեղեցիկ առիթ է կիսելու միմյանց ուրախությունը, անկեղծ բարեմաղթանքի խոսքեր հղելու մեր ընկերներին ու բարեկամներին, Հայաստանի եզդիական համայնքի բոլոր ներկայացուցիչներին:
Համոզված եմ, որ հայերի և եզդիների միջև առկա ջերմ հարաբերություններն այս նոր տարում ավելի են ամրանալու և խորանալու, մանավանդ որ նրանք բռնել են դարերի քննությունը: Հայաստանի իշխանությունները պատասխանատու են հանրապետության բոլոր քաղաքացիների առջև, բայց մենք առանձնահատուկ պատասխանատվություն ենք զգում ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Ուշադրություն և հոգածություն նրանց խնդիրների նկատմամբ՝ ահա մեր սկզբունքը:
Կրկին շնորհավորելով Մալաքե Թաուսի տոնի առթիվ՝ մաղթում եմ, որ գալիք տարին Հայաստանի եզդիական համայնքի համար լինի լիության ու առատության տարի, հաջողությունների և երջանկության տարի: