Լրատվություն
Շնորհավորական
20
03, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Յոախիմ Գաուկին
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Յոախիմ Գաուկին՝ ԳԴՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ երկրի նախագահի բարձր ու պատասխանատու առաքելության մեջ. «Հայաստանը մեծապես կարևորում է Գերմանիայի հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացումը` բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, ակտիվ տնտեսական փոխգործակցության, ինչպես նաև մարդկային շփումների խրախուսման միջոցով: Վստահ եմ, որ մեր երկրների միջև արդյունավետ համագործակցությունը կշարունակի ընդլայնվել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում, այդ թվում` Եվրոպական միության Արևելյան գործընկերության շրջանակներում»,-ասված է Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում: