24
02, 2012

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Միշել Լեգրանին՝ ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանի ասպետ Միշել Լեգրանին՝ ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ:

Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ մաեստրո Լեգրան,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ:

Դուք մեծ ավանդ ունեք ժամանակակից երաժշտության զարգացման գործում, իսկ Ձեր ստեղծագործությունները կատարում են ամբողջ աշխարհում: Ձեզ նման վառ անհատականությունների շնորհիվ ամրապնդվել է Ձեր երկու հայրենիքների` Հայաստանի և Ֆրանսիայի կապը:

Ես մեծ ջերմությամբ եմ վերհիշում 2009 թվականի սեպտեմբերին Երևանում տեղի ունեցած մեր հանդիպումը: Վստահ եմ, որ առջևում մեզ նորանոր հանդիպումներ են սպասվում, հատկապես` Երևանում, քանի որ հայ ժողովուրդը սիրում է Ձեզ և հպարտանում Ձեզնով:

Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ` մաղթում եմ Ձեզ առողջություն և անսպառ եռանդ»:

← Վերադառնալ