20
12, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ

Ազգային անվտանգության մարմինների հարգելի՛ աշխատողներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ:

Անցնող տարին նշանավորվեց Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանով: Մեր պետության կայացման գործում անուրանալի է ազգային անվտանգության մարմինների դերը: Պետականության վերականգնումից ի վեր դուք ձեր ջանքերը ներդրեցիք ինչպես հայրենիքի պաշտպանության, այնպես էլ նրա ներքին ու արտաքին անվտանգության ապահովման բարդ և պատասխանատու գործում:

Մեր հասարակության և պետության հուսալի ապագայի ապահովման հարցում ազգային անվտանգության մարմինների գործունեության նշանակությունը բացառիկ է նաև արդի ժամանակներում:

Պատերազմի վերսկսման մասին հարևան հանրապետության ղեկավարության չդադարող հոխորտանքներն այսօր զգալիորեն ստվերել են տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման հեռանկարը: Ստեղծված իրավիճակում դուք պետք է շարունակեք հաղթահարել բոլոր դժվարությունները և պատվով լուծել հետախուզության, հակահետախուզության, սահմանադրական կարգի, պետական սահմանի պահպանության, ահաբեկչության դեմ պայքարի խնդիրները՝ համարժեքորեն արձագանքելով առկա մարտահրավերներին:

Կրկին շնորհավորելով ձեզ մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ քաջառողջություն, նորանոր աշխատանքային ձեռքբերումներ` ի նպաստ մեր ժողովրդի ու պետության անվտանգության:

← Վերադառնալ