Լրատվություն
Շնորհավորական
06
12, 2011
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահին, «Միասնական Ռուսաստան» կուսակցության ու ՌԴ կառավարության նախագահին՝ ընտրություններում կուսակցության հաղթանակի կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին, «Միասնական Ռուսաստան» կուսակցության և ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ՌԴ պետական դումայի ընտրություններում «Միասնական Ռուսաստան» կուսակցության հաղթանակի կապակցությամբ:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին ուղղված շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգարժա՛ն Դմիտրի Անատոլիի,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ՌԴ պետական դումայի ընտրություններում «Միասնական Ռուսաստան» կուսակցության տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ:
Ընտրությունները երկրի հասարակական-քաղաքական կյանքում «Միասնական Ռուսաստան» կուսակցության առաջատար դերի վառ վկայությունը դարձան: Ընտրություններում հաղթանակը ևս մեկ անգամ ցույց տվեց բարեկամ Ռուսաստանի ժողովրդի աջակցությունը Ձեր վարած քաղաքականությանը, որն ուղղված է պետականության և իրավակարգի ամրապնդմանը, սոցիալ-տնտեսական զարգացման ապահովմանը, երկրի քաղաքացիների կյանքի նոր որակի հաստատմանը և համաշխարհային ասպարեզում Ռուսաստանի դիրքի ու հեղինակության ամրապնդմանը:
Վստահ եմ, որ ընտրությունների արդյունքները կօգնեն Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային, ռազմավարական գործընկերության մակարդակի հետագա բարձրացմանը, բարեկամական և բարիդրացիական բազմադարյա հարաբերությունների ընդլայնմանն ու ամրապնդմանը՝ ի շահ մեր երկրների և մեր ժողովուրդների, Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման:
Հարգելի՛ Դմիտրի Անատոլիի, ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն և հետագա հաջողություններ՝ նախանշված նպատակների իրականացման գործում»:
«Միասնական Ռուսաստան» կուսակցության ու ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական ուղերձում ևս Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ընտրությունները դարձան ՌԴ-ի հասարակական-քաղաքական կյանքում «Միասնական Ռուսաստան» կուսակցության որոշիչ դերի վառ ապացույցը: Հանրապետության ղեկավարը նշել է, որ տեղի ունեցած ընտրությունների արդյունքները ցույց են տվել Վլադիմիր Պուտինի՝ պետական գործունեության հարուստ փորձի պահանջված լինելը երկրի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման ապահովման, պետության քաղաքական և տնտեսական արդիականացման, Ռուսաստանի Դաշնության միջազգային հեղինակության հետագա բարձրացման գործում:
«Համոզված եմ, որ «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը կարող է ապահովել Ռուսաստանի Դաշնության հետագա դինամիկ առաջխաղացումը՝ սոցիալ-տնտեսական բարեփոխումների նախանշված ճանապարհին:
Հայաստանում բարձր են գնահատում Ձեր վերաբերմունքը Հայաստանի և հայ-ռուսական բարեկամության նկատմամբ: Ես համոզված եմ, որ մենք հետագայում ևս կամրապնդենք հայ-ռուսական դաշնակցային, ռազմավարական գործընկերությունը՝ ի նպաստ մեր երկրների ժողովուրդների, ի շահ Հարավային Կովկասում կայունության և անվտանգության:
Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն և հետագա հաջողություններ պետական գործունեության մեջ՝ ի նպաստ Ռուսաստանի բարեկեցության, խաղաղության և բարգավաճման»,-ասված է Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում: