Լրատվություն
Շնորհավորական
04
08, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ ծննդյան օրվա կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ ծննդյան օրվա կապակցությամբ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո պարոն Նախագահ,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ և մաղթում Ձեզ և Ձեր ընտանիքին երջանկություն, բարօրություն և ամենայն հաջողություններ:
Բարձր գնահատելով Ձեր ջանքերը մեր երկրների միջև փոխշահավետ գործընկերության և բազմաբնույթ համագործակցության զարգացման ուղղությամբ` վստահ կարելի է ասել, որ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև երկկողմ հարաբերություններն այսօր առավել քան երբևէ ամուր են:
Մեր ժողովուրդների միջև ավանդական ջերմ հարաբերությունները և պետությունների միջև հատկապես վերջին շրջանում ընթացող բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ունեն հետագա զարգացման և ամրապնդման զգալի ներուժ: Մենք վճռական ենք խորացնելու և ավելի ամրապնդելու մեր երկրների միջև համակողմանի կապերը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:
Կրկին շնորհավորելով ծննդյան օրվա կապակցությամբ` մաղթում եմ Ձեզ անսպառ ուժ և կորով: Համոզված եմ, որ Ամերիկայի բարեկամ ժողովրդին ծառայելու Ձեր դժվարին աշխատանքում կարձանագրվեն նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ»: