07
04, 2011

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Սիրելի՛ կանայք,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության գարնանային այս հիասքանչ տոնի առթիվ: Մաղթում եմ բոլորիդ անսահման երջանկություն և սեր:

Հայաստանի Հանրապետության այս տոնը կրկնակի խորհուրդ ունի. այն առնչվում է մեր քրիստոնեական հավատքին և արմատներին: Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետումը, ինչը յուրահատուկ բովանդակություն է հաղորդում տոնին:

Ապրիլի 7-ը մեր ընտանեկան արժեքները մեկ անգամ ևս վերաիմաստավորելու, մայրությունն ու գեղեցկությունը մեծարելու օրն է: Այսօր մենք ձեզ, սիրելի՛ կանայք, փոխանցում ենք մեր սերը` հայտնելով մեր գնահատանքն ու երախտագիտությունը: Զավակները երբեք չեն կարող վարձահատույց լինել իրենց ծնողներին, սակայն մշտապես պիտի գիտակցեն, որ իրենց խաղաղությունը, ձեռքբերումները, իրենց ընտանիքների լուսավոր ու կայուն ապագան մայրերի ամենամեծ երջանկությունն են:

Սիրելի՛ կանայք,

Եղե՛ք առողջ ու երջանիկ, եղե՛ք ամուր թիկունք մեր երկրին, որպեսզի ձեր սերն ուժ տա բոլորիս միասին կերտելու հզոր երկիր` քայլ առ քայլ իրականություն դարձնելով մեր երազանքի Հայաստանը:

← Վերադառնալ