01
04, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորիներին Նոր տարվա` Հաբ-Նիսանի կապակցությամբ

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա` Հաբ-Նիսանի կապակցությամբ:

Նոր տարվա հետ են կապվում նոր հույսերն ու երազանքները, նոր ծրագրերն ու մտահղացումները: Մաղթում եմ, որ գալիք տարին Հայաստանի ասորիների համար լինի հաջողությունների, նոր ձեռքբերումների տարի, որ ասորական հին ու հզոր մշակույթի ժառանգորդները Հայաստանում ոչ միայն պահպանեն, այլև զարգացնեն ու հարստացնեն իրենց մայրենի լեզուն ու մշակույթը:

Հայ-ասորական բազմակողմ կապերը, ինչպես նաև մեր պատմական ու քաղաքակրթական ընդհանրություններն ունեն դարերի պատմություն և թանկ են մեզ համար:

Այս տոնի խորհրդանիշները` բնության զարթոնքն ու պտղաբերությունը, հարազատ են բոլորիս: Սա մեր ընկերների ու բարեկամների` Հայաստանի արժանավոր քաղաքացիների տոնն է, որի ուրախությունն իրենց ասորի եղբայրների և քույրերի հետ կիսում է մեր ողջ ժողովուրդը:

Շնորհավոր Հաբ-Նիսան և ամենայն բարիք ձեզ»:

← Վերադառնալ