Լրատվություն
Շնորհավորական
04
11, 2010
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դիլմա Ռուսեֆին` Բրազիլիայի Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Դիլմա Ռուսեֆին` Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ձերդ Գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ` մաղթելով արգասաբեր գործունեություն և նորանոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու աշխատանքում:
Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարության ընթացքում մեր երկրների միջև ավանդաբար ձևավորված բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել` ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»: