19
10, 2010

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի ազգային տոնի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին` Թուրքմենստանի ազգային տոնի կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

«Հարգելի Գուրբանգուլի Մյալիկգուլիեվի,

Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքները Թուրքմենստանի ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ:

Հայաստանում բարձր են գնահատում Թուրքմենստանի նշանակալի ներդրումը միջպետական հարաբերություններում բարեկամության եւ համագործակցության մթնոլորտի զարգացման գործում:

Համոզված եմ, որ Ձեր երկիր կայանալիք իմ այցի ընթացքում մենք կկարողանանք նոր խթան հաղորդել մեր բարեկամ պետությունների միջեւ փոխշահավետ հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը:

Հարգելի Գուրբանգուլի Մյալիկգուլիեվի,

Թույլ տվեք մաղթել Ձեզ քաջառողջություն, երջանկություն, անսպառ էներգիա եւ հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ, իսկ Թուրքմենստանի բարեկամ ժողովրդին` բարեկեցություն եւ բարգավաճում»:

← Վերադառնալ