Լրատվություն
Շնորհավորական
03
10, 2010
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Միասնության օրվա 20-ամյա հոբելյանի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Քրիստիան Վուլֆին եւ կանցլեր Անգելա Մերկելին` Գերմանիայի Միասնության օրվա 20-ամյա հոբելյանի առթիվ:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Քրիստիան Վուլֆին ուղղված Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.
"Ձերդ Գերազանցություն,
Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին Գերմանիայի Միասնության օրվա 20-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Լիահույս եմ, որ մեր երկրների միջև հաստատված բարեկամական հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել և խորանալ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերով, ինչպես նաև ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում:
Օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ, իսկ Գերմանիայի բարեկամ ժողովրդին` հարատև միասնություն և բարօրություն:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը":
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին ուղղված շնորհավորական խոսքում Նախագահ Սարգսյանը նշել է.
"Ձերդ Գերազանցություն,
Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ և լավագույն բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին` Ձեր երկրի ազգային տոնի` Գերմանիայի Միասնության օրվա 20-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Քսան տարի առաջ իրականություն դարձած Գերմանիայի վերամիավորումը հիրավի պատմական նշանակություն ունեցավ ոչ միայն տասնամյակներ շարունակ երկու հատվածների պառակտված Գերմանիայի ժողովրդի, այլ նաև ողջ աշխարհի համար` խորհրդանշելով սառը պատերազմի ավարտը:
Ուրախությամբ եմ նշում, որ անկախ Հայաստանի և միացյալ Գերմանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից գրեթե երկու տասնամյակ անց արձանագրվել է երկկողմ հարաբերությունների շարունակական աճ ինչպես քաղաքական, այնպես էլ առևտրատնտեսական, մշակութային և այլ բնագավառներում: Գերմանիան մշտապես զորավիգ է եղել Հայաստանի ժողովրդավարական և սոցիալ-տնտեսական բարեփոխումների իրականացմանը:
Հայաստանն առանձնահատուկ կարևորություն է տալիս Գերմանիայի հետ համագործակցության հետևողական զարգացմանը թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթություններում, մասնավորապես` ԵՄ ձևաչափով: Գերմանիան կարևոր գործընկեր է Հայաստանի եվրաինտեգրման պատասխանատու ճանապարհին:
Այս տարվա հունիսին Գերմանիա կատարած իմ պաշտոնական այցը և Ձեզ հետ կայացած հանդիպումը վերահաստատեցին այն համոզմունքը, որ մեր երկրների միջև առկա է փոխադարձ ձգտում ավելի ընդլայնելու և խորացնելու դինամիկ կերպով զարգացող հայ-գերմանական հարաբերությունները:
Այդ համոզմունքից ելնելով` վերահաստատում եմ Հայաստան այցելելու իմ հրավերը: Ձեր այցը, անկասկած, լրջորեն կխթանի հայ-գերմանական քաղաքական երկխոսությունը և հիանալի հնարավորություն կընձեռի` նախանշելու համագործակցության նորանոր ոլորտներ:
Կիսելով Ձեր տոնական տրամադրությունը` կրկին շնորհավորում եմ Ձեզ այս հիշարժան հոբելյանի առթիվ և մաղթում բազում հաջողություններ Ձեր գործունեության մեջ, իսկ Գերմանիայի բարեկամ ժողովրդին` հետագա բարգավաճում և պայծառ ապագա: