29
09, 2010

Նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Չինաստանի Նախագահ Հու Ձինթաոյին` ՉԺՀ կազմավորման 61-րդ տարեդարձի առթիվ

Ձերդ Գերազանցություն,

Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին եմ հղում իմ ջերմ շնորհավորանքն ու բարեմաղթանքները Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 61-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ուրախալի է, որ Հայաստանի և Չինաստանի միջև ձևավորված ավանդական բարեկամական հարաբերությունները դինամիկ զարգանում են, ակտիվանում են բարձր մակարդակի փոխայցելությունները, փոխշահավետ համագործակցությունը: Հյուրընկալելով աշխարհի գրեթե բոլոր երկրների ներկայացուցիչներին «Շանհայ Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսում` Չինաստանը մի նոր հարթակ ստեղծեց առաջընթացի և համամարդկային արժեքների զարգացման համար: Վստահ եմ, որ այս տարվա մայիսին Ձեզ հետ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը նոր թափ կհաղորդի մեր հարաբերությունների հետագա զարգացմանը և խորացմանը:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մեր երկրների և ժողովուրդների միջև առկա բարեկամությունն ավելի կամրապնդվի:

Օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ, Ձերդ Գերազանցություն, քաջառողջություն և հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին` երջանկություն և բարօրություն:

← Վերադառնալ