27
09, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Անկախության օրվա առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասին` Կիպրոսի Անկախության օրվա առթիվ:

Ուղերձում ասված է.

"Ձերդ Գերազանցություն,

Կիպրոսի Հանրապետության Անկախության օրվա առթիվ Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ եւ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ եւ Կիպրոսի բարեկամ ժողովրդին` Ձեր երկրին մաղթելով առաջընթաց եւ բարգավաճում:

Հայաստանն առանձնահատուկ կարեւորություն է տալիս Կիպրոսի հետ համագործակցության զարգացմանը թե՛ երկկողմ եւ թե՛ բազմակողմ հարթություններում: Համատեղ ջանքերով մենք կարող ենք նոր հնարավորություններ ստեղծել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում գործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու համար:

Վստահ եմ, որ մոտ ապագայում հնարավարություն կունենանք առարկայորեն քննարկելու հայ-կիպրական երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը եւ մեր հետագա անելիքները:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը":

← Վերադառնալ