Լրատվություն
Շնորհավորական
02
09, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի առթիվ:
Արցախի անկախությունը հայոց նորագույն պատմության ամենավառ էջերից է եւ մեր ժողովրդի մեծագույն ձեռքբերումը: Մենք խորն ենք գիտակցում անկախության գինը, որի համար իրենց կյանքով վճարեցին հազարավոր հայորդիներ: Հավերժ փա՛ ռք նրանց անմահ հիշատակին:
Մեր ողջ ժողովրդի պայքարով կերտած քաղաքական ազատությունն այսօր իրողություն է: Ավելին, Լեռնային Ղարաբաղն իր պետական կուռ կառույցով ու պաշտպանության բանակով լուրջ գործոն է տարածաշրջանում: Արցախի ներքին կայունությունը, արցախահայության միակամ ու վճռական կեցվածքը, երկրամասի համակողմանի զարգացումը որեւէ իրատես մարդու մեջ կասկած չեն հարուցում նրա ազատ ու բարգավաճ ապագայի վերաբերյալ: Մենք առաջ ենք շարժվում Հայաստան, Արցախ եւ Սփյուռք եռամիասնությամբ` մեր պատմական ընտրությանը հավատարիմ:
Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը կարող է ունենալ միայն մեկ լուծում, եւ այդ լուծումը Արցախի միջազգայնորեն ճանաչված անկախությունն է: Ինչ վերաբերում է խնդրի լուծման ռազմական ճանապարհին, ապա այդ ուղին, սիրելի՛ արցախցիներ, մենք ձեզ հետ միասին արդեն անցել ենք, եւ այդ տարբերակի արդյունքները բոլորի աչքի առաջ են: Դուք ամեն օր, ամեն ժամ ձեր ստեղծագործ աշխատանքով ու պաշտպանության երկաթյա վահանով կրկին ու կրկին ապացուցում եք, որ սրբորեն եք պահում մեր նահատակների հիշատակն ու պատգամները:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս փառապանծ տոնի կապակցությամբ: Մաղթում եմ խաղաղություն, շենություն ու նոր հաղթանակներ, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` ամրություն եւ առաջընթաց: