Շնորհավորական
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Պետական անկախության օրվա կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Նախագահ Ռոզա Օթունբաեւային` Ղրղզստանի Հանրապետության Պետական անկախության օրվա կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
“Հարգելի Ռոզա Իսակի,
Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Ղրղզստանի Հանրապետության Պետական անկախության օրվա կապակցությամբ:
Վստահ եմ, որ Ղրղզստանի ղեկավարությունը, հենվելով ժողովրդի իմաստնության եւ աջակցության վրա, կշարունակի հասարակության մեջ համաձայնության ամրապնդմանը, երկրի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման ապահովմանը, Ղրղզստանի միջազգային հեղինակության հաստատմանը միտված բարեփոխումների ուղեգիծը:
Համոզված եմ, որ հայ-ղրղզական փոխգործակցության առաջընթաց զարգացման, երկկողմ համագործակցության բովանդակային համալրման ուղեգիծը համապատասխանում է մեր երկրների եւ եղբայրական ժողովուրդների արմատական շահերին:
Հարգելի Ռոզա Իսակի,
Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ Ղրղզստանի ժողովրդին` խաղաղություն եւ բարօրություն”: