31
08, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Նախագահ Նգուեն Մին Չիետին ՎՍՀ ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

"Ձերդ Գերազանցություն,

Հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ Վիետնամի ժողովրդին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ:

Վստահ եմ, որ մեր երկրների միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերությունները հետագայում ավելի կընդլայնվեն եւ կխորանան` ի շահ մեր ժողովուրդների:

Օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ հաջողություններ, իսկ Վիետնամի ժողովրդին` բարօրություն:

Ընդունեք, խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը":

← Վերադառնալ