30
08, 2010

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության Նախագահ Իվան Գաշպարովիչին Սլովակիայի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ:

Ուղերձում ասված է.

“Ձերդ Գերազանցություն,

Հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ եւ Սլովակիայի բարեկամ ժողովրդին Սլովակիայի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ` մաղթելով Ձեր երկրին առաջընթաց եւ բարգավաճում:

Վստահ եմ, որ մեր երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերությունները եւ փոխշահավետ համագործակցությունը կշարունակեն զարգանալ եւ ընդլայնվել` ի շահ մեր ժողովուրդների:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը”:

← Վերադառնալ