Լրատվություն
Շնորհավորական
27
08, 2010
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Նախագահի պաշտոնակատար Միխեյ Գիմպուին` Մոլդովայի ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
“Հարգելի Միխեյ Ֆյոդորի,
Մոլոդովայի Հանրապետության ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները:
Լավատեսությամբ եմ նայում մեր ժողովուրդների միջեւ բարեկամության հարուստ ավանդույթների վրա հիմնված հայ-մոլդովական հարաբերությունների ապագային:
Վստահ եմ, որ փոխադարձ շահերի նկատմամբ հարգանքն ու դրանք հաշվի առնելը կարող են լավ հիմք հանդիսանալ երկկողմ միջպետական փոխգործակցության մեծ ներուժի իրացման, Հայաստանի եւ Մոլդովայի միջեւ համագործակցության նոր փուլի սկիզբ նշանավորելու համար` ի շահ երկու երկրների խաղաղության, կայունության եւ բարգավաճման:
Հարգելի Միխեյ Ֆյոդորի,
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ հաջողություններ, Մոլդովայի բարեկամ ժողովրդին` խաղաղություն եւ բարօրություն”: