Լրատվություն
Շնորհավորական
23
08, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության հռչակագրի ընդունման 20-րդ տարեդարձի առթիվ
Ուղերձում ասված է.
“Սիրելի՛ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Անկախության հռչակագրի ընդունման 20-րդ տարեդարձի կապակցությամբ:
1990 թվականի օգոստոսի 23-ը մեր նորագույն պատմության առանցքային և ուղենշային դրվագներից է: Այն խորհրդանշում է Հայաստանի ժողովրդի և ողջ հայության իղձերի իրականացման սկիզբը և մարմնավորում անկախ պետականության մեր դարավոր ձգտումը:
Անցած երկու տասնամյակները հստակորեն ցույց տվեցին, որ հռչակագիրը տեղին էր ու ժամանակին, որ նրանում ամրագրված նպատակներն ու գաղափարները կենսունակ էին, և հայության բոլոր հատվածների ջանքերով շարունակում են հետևողականորեն կյանքի կոչվել:
Մեր հռչակած ուղեգիծն իրականություն դարձնելը դյուրին չէր, բայց հավատարիմ մնացինք մեր սկզբունքներին և դավանած արժեքներին: Փորձությունները չշեղեցին մեզ քաղաքական ազատության և սեփական ճակատագրի համար պատասխանատվություն ստանձնելու մեր ճանապարհից:
Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ` մաղթում եմ բոլորիս խաղաղ երկինք և ստեղծագործ աշխատանք` հանուն մեր երկրի և հանուն ապագա սերունդների, որոնք պետք է վայելեն Անկախության հռչակագրի սերմանած պտուղները”: