17
08, 2010

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբիայի Արաբական Սոցիալիստական Ժողովրդական Մեծ Ջամահիրիայի ազգային տոնի կապակցությամբ

Լիբիայի Արաբական Սոցիալիստական Ժողովրդական Մեծ Ջամահիրիայի ազգային տոնի` Հեղափոխության օրվա կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հեղափոխության ղեկավար գնդապետ Մուամմար Կադդաֆիին:

Ուղերձում ասված է.

"Ձերդ Գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության ժողովրդի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լիբիայի Արաբական Սոցիալիստական Ժողովրդական Մեծ Ջամահիրիայի ազգային տոնի` Հեղափոխության օրվա կապակցությամբ:

Վստահ եմ, որ մեր երկրների միջեւ բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունը կզարգանան եւ կամրապնդվեն ի շահ մեր ժողովուրդների:

Օգտվելով առիթից` մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն, իսկ Լիբիայի բարեկամ ժողովրդին` հարատեւ խաղաղություն եւ բարօրություն:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը":

← Վերադառնալ