Լրատվություն
Շնորհավորական
04
07, 2010
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային` ԱՄՆ Անկախության 234-րդ տարեդարձի կապակցությամբ
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
“Մեծարգո պարոն Նախագահ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ Անկախության 234-րդ տարեդարձի կապակցությամբ:
Մենք երախտապարտ ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներին` Հայաստանին համակողմանի աջակցության համար, որ շարունակական է եղել մեր երկրի անկախացման առաջին տարիներից ի վեր:
Հայաստանն առանձնակի կարևորություն է տալիս Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ իր երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև մեր երկու երկրների համագործակցությանը տարածաշրջանային ու միջազգային տարբեր խնդիրների լուծման ուղղությամբ: Մենք մեծապես շահագրգռված ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բազմակողմանի հարաբերությունների հետագա զարգացմամբ:
Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության տոնը աներկբա շաղկապված է ժողովուրդների ինքնորոշման հիմնարար իրավունքի հետ: Ձեր երկիրը, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, կարեւոր դերակատարում ունի Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում: Մենք բարձր ենք գնահատում Ձեր վարչակազմի հետեւողական եւ կառուցողական ջանքերը`ի նպաստ հակամարտության արդարացի կարգավորման:
Մեր բարեկամության համար հատուկ կարեւորություն ունի Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ իրական կամուրջ հանդիսացող ամերիկահայ համայնքը:
Կրկին շնորհավորելով Անկախության օրվա առթիվ` Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից մաղթում եմ Ձեզ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին բարօրություն եւ պայծառ ապագա”: