Լրատվություն
Շնորհավորական
12
05, 2010
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Դեւիդ Քամերոնին
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Դեւիդ Քամերոնին:
Ուղերձում ասված է.
"Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ խորհրդարանական ընտրություններում Պահպանողական կուսակցության տարած հաղթանակի եւ Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնում Ձեր նշանակվելու կապակցությամբ: Մաղթում եմ ամենայն հաջողություն Ձեր դժվարին եւ պատասխանատու առաքելության մեջ:
Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարության ընթացքում Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ համագործակցությունը նոր առաջընթաց կարձանագրի` ի բարօրություն մեր ժողովուրդների":