15
04, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ոստիկանության օրվա առթիվ

Ուղերձում ասված է.

“Ոստիկանության հարգելի՛ աշխատակիցներ եւ վետերաններ,

Շնորհավորում եմ ձեզ Ոստիկանության օրվա կապակցությամբ:

Հայաստանի ոստիկանությունը մեր պետականության կարեւորագույն կառույցներից է, որի դերն ու նշանակությունը ժամանակի ընթացքում առավել իմաստավորվում եւ նոր գծեր է ստանում: Մենք հաստատակամորեն շարունակելու ենք ոստիկանության ինստիտուցիոնալ զարգացման եւ վերափոխումների գործընթացը` պահանջելով հասարակության համար տեսանելի արդյունքներ: Միեւնույն ժամանակ պետության ուշադրության կենտրոնում են ոստիկանության համակարգի աշխատակիցների սոցիալական խնդիրները, որոնք, տնտեսական աշխուժացող իրավիճակին համընթաց, այսուհետ առավել լայնորեն են լուծումներ ստանալու:

Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ քաջառողջություն, երջանկություն անձնական կյանքում եւ վճռականություն ապօրինությունների դեմ պայքարում ու հասարակական կարգի պաշտպանության դիրքերում: Հորդորում եմ միշտ հիշել, որ նաեւ ձեր կերպարով, նկարագրով ու գործունեության արդյունավետությամբ են պայմանավորված մեր պետության ու հասարակության նկարագիրն ու առաջընթացը”:

← Վերադառնալ