12
04, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին

Ուղերձում ասված է.

“Շնորհավորում եմ Հայաստանի եզդիներին Նոր տարվա` Տաուսի մալակի տոնի կապակցությամբ:

Եզդիները ճակատագրի բերումով վաղուց ի վեր բնակություն են հաստատել Հայաստանում: Այստեղ նրանք ոչ միայն ֆիզիկական ապահովություն են գտել, այլև իրենց մշակույթը պահպանելու, ինչպես նաև կրթությունն ու գիտությունը զարգացնելու լայն հնարավորություններ են ստացել: Հայաստանն իրավամբ վաստակել է եզդիական մշակույթի կարևոր կենտրոնի համբավ:

Սիրելի՛ բարեկամներ,

Վստահ եմ, որ ձեր գալիք սերունդները ևս հավատարիմ կլինեն այդ բարի ավանդույթներին` հարստացնելով Հայաստանի բազմամշակութային ներկապնակը: Այս գարնանային տոնական օրը հղում եմ ձեզ իմ ջերմ շնորհավորանքն ու բարեմաղթանքները:

Թո՛ղ ձեր ընտանիքներում մշտապես տիրեն սերն ու համերաշխությունը: Թո՛ղ ձեր տներից չպակասի լիությունը: Թո՛ղ կատարվեն ձեր բոլոր իղձերն ու նպատակները”:

← Վերադառնալ