Լրատվություն
Շնորհավորական
08
03, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը կանանց տոնի կապակցությամբ
Սիրելի´ հայրենակիցներ,
Կանանց այս գեղեցիկ տոնի կապակցությամբ դիմում եմ մեր մայրերին, տիկնանց, քույրերին, դուստրերին և գործընկերուհիներին` առանձնահատուկ գնահատանքի ու մեծարանքի խոսք հղելով նրանց: Սրտանց և սիրով շնորհավորում եմ ձեզ, սիրելի´ կանայք, գարնանային հիասքանչ տոնի կապակցությամբ:
Մեր ժողովուրդը մշտապես մեծարել է կնոջը: Պատմության ամենածանր պահերին անգամ կանայք յուրօրինակ ապավեն են դարձել, հույս ու հավատ ներշնչել մեր ժողովրդին: Այսօր դժվար է գտնել որևէ բնագավառ, որտեղ չզգացվի կանանց նրբաճաշակ և քնքուշ ներկայությունը, նրանց գործունեության աներկբա հետքը:
Հայաստանի կանայք պատվով շարունակում են կրթել, դաստիարակել, ստեղծել, ստեղծագործել, պաշտպանել ու բժշկել: Շարունակում են անվիճելի նպաստ բերել մեր արժեքները, կարելիի ու անկարելիի մասին, ընտանիքի, օջախի մասին պատկերացումներն ամրապնդելու և զավակներին փոխանցելու գործին:
Սիրելի´ կանայք,
Կրկին շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ: Թո՛ղ սերը, ջերմությունն ու երջանկությունը միշտ լինեն ձեր ուղեկիցը: