Լրատվություն
Շնորհավորական
12
02, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նորընտիր Նախագահ Վիկտոր Յանուկովիչին
Ուղերձում ասված է.
“Հարգելի Վիկտոր Ֆյոդորի,
Ընդունեք իմ անկեծ շնորհավորանքները Ուկրաինայի Նախագահի պաշտոնում Ձեր ընտրվելու կապակցությամբ:
Հայաստանում, որտեղ հիշում եւ հարգում են մեր ժողովուրդների միջեւ պատմականորեն ձեւավորված բարեկամությանն ու փոխադարձ աջակցությանը Ձեր հավատարմությունը, համոզված են, որ հայ-ուկրաինական համագործակցության հետագա ընդլայնումն անհրաժեշտություն է:
Անկեղծորեն հակված եմ կառուցողական համատեղ աշխատանքի` ի շահ Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ հարաբերությունների զարգացման, դրանց նոր որակ հաղորդելուն` հիմնված փոխադարձ շահերի հաշվի առնման եւ հարգանքի, երկկողմ հարաբերությունների ամբողջ օրակարգի շուրջ սերտ համագործակցության, տարածաշրջանային եւ գլոբալ խնդիրների լուծման մոտեցումների համակարգման վրա:
Հուսով եմ, որ նման համակողմանի մոտեցումը եւ մեր անձնական հարաբերությունները կծառայեն այդ նպատակների շուտափույթ իրականացմանը:
Հարգելի Վիկտոր Ֆյոդորի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ Ուկրաինայի ժողովրդին` բարօրություն եւ բարգավաճում”: