Լրատվություն
Շնորհավորական
28
01, 2010
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Պարոնա՛յք գեներալներ, սպաներ, զինվորներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայկական բանակի օրվա կապակցությամբ:
Հայոց բանակի կազմավորումն ու կայացումը պատմական նվաճում էր, որ իրողություն դարձավ մեր սերնդի աչքի առջեւ: Պետականության կորստի, ուրեմն եւ բանակի բացակայության պատճառով մենք թանկ, շատ թանկ գին ենք վճարել` սկսած միջնադարից մինչեւ 1915 թվական, մինչեւ Սումգայիթ, Կիրովաբադ ու Բաքու: Հայոց բանակը հայ ազգի արժանապատվությունն է:
Այդ արժանապատվությունն էր, որ ոտքի հանեց մեր ժողովրդի բոլոր հատվածներին եւ մասնավորապես այն կամավորներին, որ պիտի հիմքն ու խարիսխը դառնային ապագա կանոնավոր բանակի: Նրանցից շատերն իրենց երիտասարդ կյանքը դրեցին հայրենիքի եւ ազատության զոհասեղանին: Հավերժ փառք նրանց, խոնարհում ու խնկարկում նրանց պայծառ հիշատակին:
Պատերազմի բերած արյան ու արցունքների մեջ, կրակների մեջ ծնվեց Հայկական բանակը, որ շարունակում է զարգանալ ու հզորանալ: Այսօր Հայոց բանակը այն երկաթե երաշխիքն է, որ ապահովում է մեր գոյությունն ու ընթացքը եւ սառը ցնցուղ է ցանկացած տաքգլուխ արկածախնդրության դեմ:
Առանց մարտունակ զինված ուժերի այսօր մեր տարածաշրջանում չի կարող լինել հավասարակշռություն, ուրեմն եւ` խաղաղություն ու կայունություն: Մեր բանակի դերն այսօր չի սահմանափակվում միայն երկրի սահմանների պաշտպանությամբ: Միջազգային խորացող ինտեգրացիան ենթադրում է նոր խնդիրներ տարբեր ուղղություններով, որոնք լուծվում են հաջողությամբ:
Հարգելի՛ զինվորներ եւ սպաներ,
Այս օրը պետական ու համաժողովրդական լինելուց բացի նաեւ ձեր մասնագիտական տոնն է: Մասնագիտություն, որ առանց չափազանցության կարելի է համարել առաքելություն ու կոչում` արժանիորեն շարունակելու հայոց զինուժի պատմական հաղթանակների երթը:
Ձեր գերխնդիրն է ապահովել հայրենիքի անվտանգությունը: Ձեր մասնագիտական բարձր որակներով, արդի տեխնիկական միջոցներին կատարելապես տիրապետելու հմտությամբ, բարոյակամային հատկանիշներով ու հայրենասիրական խրոխտ կեցվածքով դուք հուսալիորեն կանգնած եք ցանկացած ոտնձգության դեմ: Եվ որեւէ սադրանքի հեղինակ հաստատապես պետք է լուրջ հակահարվածներ, նաեւ մեծ անակնկալներ սպասի Հայկական բանակից. չհասկանալ սա` առնվազն միամտություն է:
Մարդկանց, ազգերի ու պետությունների իրավունքները հարգող յուրաքանչյուր նորմալ երկրի համար ամենամեծ հաղթանակը պատերազմը կանխելն է: Դուք դա անում եք լիարժեքորեն, պատվախնդիր կերպով եւ վայելում եք մեր ժողովրդի սերը, հարգանքն ու վստահությունը:
Կրկին շնորհավորելով այս փառապանծ տոնի առթիվª մաղթում եմ, որ մեր երկրում ու տարածաշրջանում միշտ տիրի խաղաղություն, որ մեր ժողովուրդը շարունակի իր խաղաղ աշխատանքն ու արարումը` հանուն Հայաստանի հզորացման եւ վերելքի:
Փա՛ռք Հայկական բանակին,
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը: