Լրատվություն
Շնորհավորական
24
12, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեւոն Մալխասյանի ծննդյան 65-ամյակի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Լեւոն Մալխասյանի ծննդյան 65-ամյակի առթիվ:
Ուղերձում ասված է.
“Հարգելի պարոն Մալխասյան,
Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-ամյակի կապակցությամբ:
Կան մարդիկ, ովքեր ոչ միայն ծնվել ու ապրում են Երեւանում, այլեւ դարձել են մեր մայրաքաղաքի կարեւոր մասնիկը: Ավելին, նրանք մեր քաղաքի կոլորիտն են, գույնն ու շունչը: Հենց նրանց ստեղծած արվեստի շնչով է հագենում մեր մթնոլորտը: Նրանց արձակած դրական էներգիան է, որ մեզ փոխանցվում է արվեստի տաք գույների ու ջերմացնող ելեւէջների միջոցով:
Արվեստի ու մշակույթի այս մեծ հորձանուտում Ձեր ակոսն ունեք Դուք, ով իր կյանքն ապրում է` երբեք չշեղվելով իր ակոսից:
Դուք արդեն 65 տարի` Ձեր ներկայությամբ ու 45 տարի` Ձեր արվեստով հարստացնում եք Երեւանը: Քաղաք, որը սիրում եք ջազից առավել: Ջազ, որը սիրում եք կյանքից առավել: Իսկ կյանքը Ձեզ համար անիմաստ է ու սին առանց Ձեր քաղաքի ու ջազի: Երեւանը, կյանքը, ջազն ու Դուք այնքան ներդաշնակ եք միմյանց: Այս ներդաշնակությունը վայելելով` շնորհավորում եմ Ձեզ` շնորհաշատ երաժշտին, տաղանդավոր ջազմենին ու հրաշալի երեւանցուն հոբելյանի առթիվ եւ մաղթում արեւշատություն, նորանոր ստեղծագործական ձեռքբերումներ”: