Լրատվություն
Շնորհավորական
07
10, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինին` ծննդյան օրվա կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
"Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները եւ բարեմաղթանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:
Անգնահատելի է Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական ռազմավարական համագործակցության զարգացման գործում: Համոզված եմ, որ փոխադարձ վստահության ու հարգանքի վրա հիմնված մեր համատեղ բեղմնավոր աշխատանքը հետագայում եւս կնպաստի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ավանդական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը:
Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
Օգտվելով առիթից` ցանկանում եմ ի սրտե մաղթել Ձեզ քաջ առողջություն, երջանկություն եւ հետագա հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ":