29
09, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անգելա Մերկելին

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի ընտրություններում Քրիստոնյա-դեմոկրատների հաղթանակի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անգելա Մերկելին:

Ուղերձում ասված է.

"Մեծարգո տիկին Մերկել,

Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի ընտրություններում Ձեր ղեկավարած կուսակցության` Քրիստոնյա-դեմոկրատների հաղթանակի կապակցությամբ:

Համոզված եմ, որ Ձեր համոզիչ հաղթանակի արդյունքում կազմավորվելիք կառավարությունը իր գործունեությամբ կնպաստի Գերմանիայի հետագա բարգավաճմանը, Եվրոպայում խաղաղության ամրապնդմանը եւ զարգացմանը, ինչպես նաեւ հայ-գերմանական հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը:

Օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ, իսկ Գերմանիայի բարեկամ ժողովրդին` երջանկություն: Ս.թ. փետրվարին Մյունխենում մեր հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` նաեւ հրավիրում եմ Ձեզ այցելել Հայաստան` Ձեզ հարմար ժամանակ":

← Վերադառնալ