Լրատվություն
Շնորհավորական
28
09, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլայ Ռիժկովի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
“Հարգելի Նիկոլայ Իվանի,
Ձեր հոբելյանի կապակցությամբ ընդունեք սրտանց շնորհավորանքներս եւ անկեղծ մաղթանքներս ` քաջառողջություն, բարօրություն եւ հաջողություններ Ձեզ:
Ձեր բազմամյա պետական գործունեության ընթացքում դրսեւորվեցին ճկուն քաղաքական գործչի, բարձրակարգ մասնագետի, խորաթափանց վերլուծաբանի, ստեղծագործաբար մտածող ղեկավարի եւ հմուտ կազմակերպչի Ձեր վառ, առանձնահատուկ մասնագիտական եւ մարդկային հատկանիշները: Մշտապես եւ ցանկացած պայմաններում Ռուսաստանի եւ նրա բարեկամների շահերի ծառայությանը ուղղված հենց այդ որակներն արժանացրին Ձեզ հարգանքի եւ հեղինակության ոչ միայն ռուսական պետության ու հասարակության մեջ, այլեւ նրանց սահմաններից դուրս:
Հաճելի է գիտակցել, որ Դուք միշտ մեծ ուշադրությամբ եք վերաբերվել Հայաստանին, ընդունել եք նրա խնդիրներն ինչպես Ձերը եւ շատ բան եք արել, որպեսզի օգնեք եւ աջակցեք Հայաստանին ու նրա ժողովրդին: Եւ հիմա Ձեր գործունեությունն ուղղված է ռուս-հայկական միջպետական հարաբերությունների համակողմանի զարգացմանն ու ամրապնդմանը` ի շահ մեր երկրների եւ ժողովուրդների:
Հարգելի Նիկոլայ Իվանի, թույլ տվեք մաղթել Ձեզ երկար տարիների կյանք եւ երջանկություն: Թող պետությանը, հասարակությանն ու ժողովրդին ծառայելու ճանապարհին Ձեզ մշտապես ուղեկցի հաջողությունը, երբեք չլքի ոգու կորովը եւ վստահությունը”: