Լրատվություն
Շնորհավորական
14
06, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մահմուդ Ահմադինեժադին
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ վերընտրվելու առիթով Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մահմուդ Ահմադինեժադին:
Ուղերձում մասնավորապես ասված է.
"Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ վերընտրվելու առիթով Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին` մաղթելով նորանոր հաջողություններ և նվաճումներ:
Վստահ եմ, որ հետայսու ևս Ձեզ հետ միասին կշարունակենք մեր համատեղ ջանքերը` տարբեր բնագավառներում հայ-իրանական հարաբերությունները խորացնելու և ամրապնդելու ուղղությամբ: Դա է թելադրում մեր ժողովուրդների ավանդական փոխադարձ հարգանքը:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ այս նշանակալից առիթով և մաղթում քաջառողջություն, երջանկություն և բեղմնավոր գործունեություն":