Լրատվություն
Շնորհավորական
08
03, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
"Սիրելի կանայք,
Շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ,
Այսօր դուք արժանանում եք առանձնակի մեծարանքի եւ ուշադրության, եւ ձեզ են ուղղվում գնահատանքի ու շնորհավորանքի անկեղծ խոսքեր:
Դուք մեկտեղել եք կանացի լավագույն որակները, մեր ընտանիքները պատել ջերմությամբ ու հոգատարությամբ: Այդ ամենով հանդերձ նշանակալի դեր ունեք մեր երկրի հասարակական կյանքում` ձեր աշխատանքով ու գիտելիքներով նպաստելով մեր պետականության կայացմանը, ամրապնդմանն ու զարգացմանը:
Իմ շնորհակալությունն ու շնորհավորանքն եմ ուղղում այն կանանց, ովքեր դաստիարակում ու կրթում են մեր երկրի քաղաքացիների նոր սերնդին, զբաղված են գիտությամբ, աշխատում են մշակույթի, առողջապահության եւ բազում այլ ոլորտներում: Շնորհավորում եմ մեր դուստրերին ու տատիկներին, մայրերին ու քույրերին` Հայաստանի բոլոր կանանց այս գեղեցիկ տոնի կապակցությամբ:
Մաղթում եմ սեր, ջերմություն, երջանկություն եւ ամենայն բարիք":