27
01, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Համյան Ռուսիո պատրիարքին

Ուղերձում ասված է.

"Ձերդ Սրբություն,

Շնորհավորում եմ Ձեզ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր հովվապետությամբ կհզորանա Ռուս Ուղղափառ եկեղեցու դերը ռուսաստանյան հասարակության կյանքում, կամրապնդվեն նրա հոգեւոր եւ բարոյական արժեքները, ինչպես նաեւ կզարգանա միջկրոնական եւ միջդավանանքային երկխոսությունը Ռուսաստանում եւ նրա սահմաններից դուրս:

Համոզված եմ, որ դուք հետագայում եւս ջանքեր կգործադրեք Ռուս Ուղղափառ եւ Հայ Առաքելական եկեղեցիների միջեւ կապերի խորացման ուղղությամբ` նպաստելով մեր ժողովուրդների միջեւ եղբայրական ավանդույթների շարունակական ամրապնդմանը:

Ձերդ Սրբություն, թույլ տվեք հայցել Տիրոջ զորակցությունը աստվածահաճո Ձեր առաքելության մեջ` հանուն ռուս հավատավորների կյանքում Ձեր գահակալության արդյունավորման":

Հարգանքով` Սերժ Սարգսյան

← Վերադառնալ