Լրատվություն
Շնորհավորական
19
01, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ստեփան Ալաջաջյանի ծննդյան 85-ամյակի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ստեփան Ալաջաջյանի ծննդյան 85-ամյակի առթիվ:
Ուղերձում ասված է.
"Հարգելի պարոն Ալաջաջյան,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ:
Մեծ է Ձեր վաստակը. դուք ծավալել եք հագեցած ու արդյունավետ գրական գործունեություն, որն ընթերցողների լայն շրջանակներում արժանացել է գնահատանքի ու երախտագիտության: Ջերմ հայրենասիրությամբ տոգորված Ձեր ողջ ստեղծագործական գործունեությունը, ինչպես նաեւ Ձեր գրական հարուստ կենսագրությունը կարող են օրինակ լինել նոր սերնդի համար: Դրա վկայությունն է նաեւ այն մեծ հեղինակությունը, որ Դուք, որպես մտավորական, վայելում եք թե հայրենիքում, թե սփյուռքում:
Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ` մաղթում եմ Ձեզ առողջություն եւ հաջողություններ Ձեր գործունեության մեջ":