Լրատվություն
Շնորհավորական
13
11, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը "Ազդակ" թերթի 80-ամյակի առթիվ
"Ջերմորեն շնորհավորում եմ “Ազդակի” խմբագրակազմին, թղթակիցներին եւ ընթերցողներին թերթի հիմնադրման 80-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ութ տասնամյակների ընթացքում “Ազդակը” պատշաճ կերպով ծառայել է իր կոչմանը. այն է` հայապահպանություն, հայ դպրություն ու մշակույթ, ընդգծված ուշադրություն Հայրենիքից եկող լուրերի եւ ներգաղութային իրադարձությունների նկատմամբ:
“Ազդակը” եղել եւ մնում է նաեւ Հայաստան-Սփյուռք միասնության եւ համահայկական խնդիրների արծարծման կարեւոր ամբիոն:
Կրկին շնորհավորելով “Ազդակի” հոբելյանի առթիվ` մաղթում եմ հարատեւություն եւ ընթերցողների զորացող բանակ: “Ազդակը”, որ արդեն իր արժանի տեղն է գրավել հայ մամուլի պատմության մեջ, համոզված եմ, դեռ կարեւոր ասելիք ու անելիք ունի հետագա տասնամյակների ընթացքում":