Լրատվություն
Շնորհավորական
12
11, 2008
Նախագահ Սերժ Սարգսյան շնորհավորել է Վլադիմիր Մովսիսյանին` ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյան այսօր շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Մովսիսյանին` ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
"Հարգարժան պարոն Մովսիսյան,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ:
Դուք այն առանձնահատուկ պետական ու հասարակական գործիչներից եք, ում անվիճելի հեղինակությունն արդյունք է երկարամյա աշխատանքի, վաստակի ու Հայաստանի զարգացման, պետականության ամրապնդման ու կայացման գործում ունեցած նշանակալի ներդրման:
Այս գնահատականը ոչ միայն մեր համատեղ աշխատանքի, այլեւ Ձեր անձի մարդկային բարձր արժանիքների եւ Հայաստանին ու մեր ժողովրդին ծառայելու ուրույն ժամանակագրության վերածված Ձեր կենսագրության համեստ արժեւորում է:
Կրկին շնորհավորում եմ հոբելյանի առիթով, մաղթում Ձեզ առողջություն, ուժ ու կորով եւ ամենայն բարիք: