07
10, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինին

Երեւան, 7 հոկտեմբեր 2008 թվական

Հարգարժան Վլադիմիր Վլադիմիրովիչ,

Ամբողջ սրտով շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:

Մեր եղբայրական ազգերի միջեւ ավանդական բարեկամական հարաբերությունները հանդիսանում են ամուր հիմնաքար Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության դաշնակցային գործընկերության համար: Գործընկերություն, որի հաջող զարգացումը եւ ամրացումը շատ բաներում կայացել է Ձեր անձնական ներդման շնորհիվ:

Թանկագին Վլադիմիր Վլադիմիրովիչ, օգտվելով առիթից, ուզում եմ ցանկանալ Ձեզ ամուր առողջություն, երջանկություն եւ մեծ հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ, իսկ Ռուսաստանի ժողովրդին` խաղաղություն, բարօրություն եւ բարգավաճում:


Հարգանքով` Սերժ Սարգսյան

ՁԵՐԴ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՊԱՐՈՆ Վ. Վ. ՊՈՒՏԻՆԻՆ
ՄՈՍԿՎԱ

← Վերադառնալ