18
09, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ֆադեյ Սարգսյանի ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՖԱԴԵՅ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 85-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Մեծարգո պարոն Սարգսյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ձեզ վիճակված է եղել անցնել իրադարձություններով ու փոփոխություններով լի կյանքի ճանապարհ` ուղի, որի ամեն հանգրվանն արժանի է առանձին արժեվորման:

Հիրավի, բացառիկ են այն մարդիկ, տասնամյակներ շարունակ հայրենիքին են ծառայել եւ բազում ասպարեզներում` իրենց կենսագրության յուրաքաչյուր դրվագը վերածելով անսահման հայրենասիրության ու նվիրումի դասերի: Լինելով այդ ընտրյալներից մեկը` Դուք այժմ էլ Ձեր գիտելիքներն ու փորձն եք ներդնում Հայաստանի Հանրապետության զարգացման ու ամրապնդման շնորհակալ գործում:

Այսօր շնորհավորանքի ու վաստակած երախտիքի խոսքերը ոչ միայն Ձեր կատարած հսկայական աշխատանքի, այլեւ Ձեր մարդկային բարձր որակների արժանի գնահատականն են:
Կրկին անգամ շնորհավորելով Ձեզ հոբելյանի առթիվ մաղթում եմ առողջություն եւ ամենայն բարիք:

← Վերադառնալ