18
07, 2008

Ծննդյան 70-ամյակի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Պերճ Զեյթունցյանին

Ծննդյան 70-ամյակի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Պերճ Զեյթունցյանին:

Ուղերձում ասված է.

«Մեծարգո պարոն Զեյթունցյան,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ։

Լինելով հայ նորագույն արձակի եւ թատերգության կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ Դուք նորարարական շունչ հաղորդեցիք արդի հայ գրականությանը, յուրովի տեսաք ու գնահատեցիք իրականությունը, թարմացրիք հայ արձակի լեզուն` Ձեր ստեղծագործությունների առանցքում պահելով ազգային կեցության եւ պատմության, համամարդկային արժեքների քննության բարդ խնդիրները:

Դուք 70-ամյա հոբելյանը դիմավորում եք ծանրակշիռ վաստակով, ոչ միայն որպես արձակագիր, դրամատուրգ ու հրապարակախոս, այլեւ քաղաքացիական հստակ դիրքորոշում ունեցող գրական հեղինակություն:

Շնորհավորանքի հետ, ընդունեք խնդրեմ, իմ ջերմագին բարեմաղթանքները. քաջառողջություն եւ նոր ստեղծագործական նվաճումներ՝ ի փառս հայ գրականության»։

← Վերադառնալ