Լրատվություն
Շնորհավորական
10
07, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Վճռաբեկ դատարան եւ մասնակցել դատարանի 10-ամյակի առթիվ կազմակերպված ընդունելությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Վճռաբեկ դատարան եւ մասնակցել դատարանի 10-ամյակի առթիվ կազմակերպված ընդունելությանը:
Նախագահն իր շնորհավորական խոսքում ասել է.
«Հարգարժան դատավորներ,
Տիկնայք եւ պարոնայք,
Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության դատական ողջ համակարգին` Վճռաբեկ դատարանի հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ։
Մեզանում ավանդույթ է դարձել հոբելյանների ժամանակ ի մի բերել ձեռքբերումներն ու նախանշել գալիք աշխատանքները: Եվ եթե ամփոփելու լինենք անցած տասը տարիների Ձեր գործունեությունը, ապա պետք է անպայմանորեն նշենք, որ այդ սեղմ ժամկետում գնահատելի աշխատանք է կատարվել դատարանի ձեւավորման եւ նրա գործունեության կազմակերպման ուղղությամբ։
Առանց չափազանցության կարելի է ասել, որ ձեր վրա է դրված Հայաստանի դատական նոր ավանդույթի ձեւավորման կարեւորագույն առաքելությունը: Պետական- իրավական մտքի կոթողային նվաճումներ ունենալով հանդերձ` մենք մեծ հաշվով չենք ունեցել մեր դատարանները: Մեր ժողովրդի համար դարեր շարունակ արդարադատություն են իրականացրել օտարները` արդարադատություն, որ շատ դեպքերում, կարելի է առնել չակերտների մեջ:
Այսօր` պատմական նոր իրավիճակում մենք ստեղծել ենք մեր համակարգը, որ կոչված է Հայաստանի քաղաքացիներին վերադարձնելու իրական արդարադատությունը: Արդարադատություն` հիմնված օրենքի տառի, ազգային բարոյական արժեքների, համամարդկային չափանիշների եւ եվրոպական փորձառության վրա:
Հանդես գալով որպես Հայաստանի Հանրապետության դատական եռաստիճան համակարգի բարձրագույն ատյան` Վճռաբեկ դատարանի դերը հատկապես կարեւորվեց սահմանադրական բարեփոխումների արդյունքում։ Տարանջատված լինելով սահմանադրական արդարադատությունից՝ Վճռաբեկ դատարանը կոչված է լինելու օրենքի միասնական կիրառման երաշխավորը, ինչպես նաեւ դատական նախադեպի ձեւավորողը։ Դա, հիրավի, մեծ պատասխանատվություն է:
Այսօր Հայաստանի հասարակության ամենամեծ դժգոհությունը դժգոհությունն է անարդարությունից, իսկ ամենամեծ պահանջը արդարությունն է։ Այդ պահանջն առաջին հերթին պետք է բավարարվի դատարաններում։ Մեր երկրում վստահության մթնոլորտի ձեւավորման գործում վճռորոշ դեր ունեն դատարաններն ընդհանրապես եւ Վճռաբեկ դատարանը՝ մասնավորապես։
Իմ ցանկությունն է, որ դուք միշտ հետեւեք Աստվածաշնչյան այս պատգամին.
«Մի՛ շեղիր դատի ընթացքը, եթե նույնիսկ դատվողը քո ծանոթն է:
Հեռու մնա՛ ամեն տեսակ անիրավ գործերից:
Մեղավորին կաշառվելով չարդարացնե՛ս:
Կաշառք չվերցնե՛ս, որովհետեւ կաշառքը կուրացնում է անգամ պայծառատեսների աչքերը եւ ավերում արդար գործերը»:
Ձեզ վիճակված է այդ պատգամի կրողը լինելու բարդ, բայց պատվավոր գործը։
Այս ամենով հանդերձ, բոլորս էլ գիտակցում ենք, որ կան մեծաթիվ անելիքներ եւ լուծման ենթակա խնդիրներ։ Առաջինը, որ ակնհայտ է ինձ համար, հանրային վստահության, իսկ ավելի ճիշտ՝ անվստահության հարցն է։ Հասարակական վստահության մակարդակի բարձրացումն ուղղակիորեն առնչվում է դատավորների իրական անկախության ձեռբերման հետ, ինչը մեծապես կախված է ոչ միայն դատավորներից, այլեւ` հասարակությունից: Ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի մեր դատարաններն ու դատավորները ձեռք բերեն իրական անկախություն: Անկախություն` ֆինանսապես, անկախություն` ազդեցիկ մարդկանցից, անկախություն` պաշտոնյաներից, բայց, միեւնույն ժամանակ, խստիվ հետեւելու եմ, որպեսզի այդ անկախությունն ի չարս չգործադրվի, որ դատավորներին ու դատարաններին չթվա, թե նրանք ընդհանրապես անկախ են, այդ թվում` նաեւ օրենքից:
Պակաս կարեւոր չէ Վճռաբեկ դատարանի որոշումների հիմնավորվածությունը եվրոպական դատական նախադեպերի շրջանակներում։ Մեր արդարադատությունը պետք է իրականացվի եվրոպական չափորոշիչներին ու մոտեցումներին համահունչ։ Փաստ է, որ շատ դեպքերում Եվրոպական դատարանի մոտեցումները տարբերվում են ներպետական արդարադատության գործնական իրականացումից։ Այս տարբերությունը պետք է վերացվի։
Կարդացե՛ք, սովորե՛ք, կատարելագործվե՛ք, շարժվե՛ք ժամանակին համաքայլ։ Հիշե՛ք, որ ձեր գործողությունների հիման վրա կարծիք են ձեւավորում թե՛ մեր հասարակությունը, եւ թե՛ միջազգային հանրությունը։
Համոզված եմ, որ համակարգում առկա նշված եւ մյուս խնդիրները լուծելի են, եւ միջազգային ու ներպետական օրենսդրության գործնականում ճիշտ կիրառումը կդառնա աշխատանքի սկզբունք։
Կրկին շնորհավորում եմ Վճռաբեկ դատարանի 10-ամյակի կապակցությամբ, ցանկանում եմ հաջողություն եւ քրտնաջան աշխատանք` մեր ժողովրդի վստահությունը ձեռք բերելու պատվաբեր գործում»։