Լրատվություն
Շնորհավորական
24
05, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը Հայաստանի դպրոցների շրջանավարտներին
Սիրելի շրջանավարտներ,
Վերջին զանգը հիշարժան իրադարձություն է, նրա ղողանջը նոր սկիզբ է ազդարարում յուրաքանչյուրիդ կյանքում:
Այսօր դուք ավարտում եք դպրոցը եւ կանգնած եք բախտորոշ ընտրության շեմին: Շատերդ արդեն գիտեք, թե ինչ եք ցանկանում անել, մյուսները պետք է հստակեցնեն, թե որ ոլորտում են ունակ իրականացնելու իրենց ձգտումներն ու կոչումը:
Ձեզ վիճակված են նորանոր բացահայտումներ ու ձեռքբերումներ: Կարեւոր է, որ դուք գտնեք ձեր տեղը մեր երկրում, որ ձեր հասակակիցն է, դառնաք պահանջված ու որակյալ մասնագետներ, լինեք Հայաստանի արժանավոր քաղաքացիներ: Մեր հայրենիքն ունի այդպիսի մարդկանց կարիքը:
Համոզված եմ, այս տոնական օրը երախտագիտության անկեղծ խոսքեր եք ասում ձեր ուսուցիչներին, ովքեր ձեր առաջ բացել են գիտելիքների աշխարհը, նպաստել ձեր անհատականության ձեւավորմանն ու ինքնահաստատմանը: Դպրոցական տարիները ձեզ պարգեւել են իրական ընկերներ, տվել են հայրենասիրության ու մարդկայնության դասեր: Հուսով եմ, որ այդ արժեքներն են ձեզ համար դառնալու հասունության առաջին պատվիրանները:
Սիրելի շրջանավարտներ,
Ի սրտե շնորհավորելով ձեզ, ձեր ծնողներին ու ուսուցիչներին՝ մաղթում եմ երջանկություն եւ ամենայն բարիք: Թող հաջողությունն ուղեկից լինի ձեր բոլոր բարի գործերում: