Լրատվություն
Շնորհավորական
09
05, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի եվ Խաղաղության տոնի առթիվ
Հարգելի վետերաններ,
Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ։
Հայրենական Մեծ պատերազմի հաղթական ավարտը բացառիկ իրադարձություն էր նաև մեր ժողովրդի կյանքում։ Հայության բոլոր հատվածներն իրենց զգալի դերակատարությունն ունեցան այդ հաղթանակը մոտեցնելու գործում՝ դաշնակիցների բանակներում, դիմադրության շարժումներում և հատկապես Խորհրդային բանակի շարքերում։ Հսկայական զոհողությունների գնով ձեռք բերված խաղաղությունը մեր ժողովրդի համար բացեց ոչ միայն վերքերը բուժելու, այլև մեր երկիրը զարգացնելու նոր հորիզոններ։ Ներկայիս Հայաստանը շարունակությունն է այն հանրապետության, որ փրկվեց և բարգավաճեց՝ շնորհիվ հաղթանակը կերտողների սխրանքի։
1992 թվականից մայիսի 9-ը մեզանում ձեռք է բերել կրկնակի խորհուրդ։ Շուշիի ազատագրմամբ նոր սերունդն ապացուցեց, որ ինքն իր նախնիների հերոսական անցյալի արժանի ժառանգորդն է։ Շուշին դարձավ հայոց ազատասիրության, անկոտրում կամքի, ինչպես նաև փորձություններից պատվով դուրս �ալու խորհրդանիշ:
Այս տոնական օրը մենք ցավով, բայց հպարտությամբ ենք հիշում նրանց, ովքեր իրենց կյանքը դրեցին Հայրենիքի զոհասեղանին: Մեր հերոսների հիշատակը մենք միշտ վառ ենք պահելու:
Շնորհավորելով մայիսյան այս կրկնակի տոնի առթիվ՝ մաղթում եմ բոլորիս խաղաղ երկինք և մեր պատմական հաղթանակներին արժանի գործեր։