Լրատվություն
Շնորհավորական
01
05, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձ Աշխատանքի օրվա կապակցությամբ
Հարգելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա կապակցությամբ:
Մայիսի մեկը ավանդաբար նշվում է որպես աշխատավորների տոն: Հայաստանում աշխատանքի եւ աշխատավորի նկատմամբ միշտ եղել է առանձնահատուկ հարգանք: Այս տոնը նրանցն է, ովքեր իրենց ամենօրյա քրտնաջան աշխատանքով նպաստում են երկրի առաջընթացին` զարգացնելով Հայաստանի տնտեսությունը:
Մենք գիտակցում ենք, որ այսօր մեր երկրի աշխատավորները լուրջ ակնկալիքներ ունեն նոր իշխանություններից աշխատատեղերի ստեղծման, աշխատանքի շուկայի բարելավման, աշխատանքային հարաբերությունների իրավական կարգավորման եւ աշխատավարձերի բարձրացման հարցերում: Այս բոլոր խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են, եւ դրանք լուծելի են:
Շնորհավորելով մայիսմեկյան տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ խաղաղ եւ ստեղծագործ աշխատանք հանուն ձեր ընտանիքների եւ մեր երկրի բարօրության: